Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Ականազերծմանը մասնակցող զինծառայողները հանդերձված են սակրավորների ժամանակակից պաշտպանական տարազներով եւ սպառազինության մեջ ունեն պայթյունավտանգ առարկաների որոնման ժամանակակից միջոցներ: ինժեներական հետախուզության իրականացման ընթացքում օգտագործվում են ականաորոնողական շներ: Մեկ օրվա ընթացքում իրականացվել է ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում Ստեփանակերտ քաղաքում: Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և դուրս է բերվել 1 334 պայթունավտանգ օբյեկտ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում (2020 թ. նոյեմբերի 23-ից) ականազերծման ընթացքում, չպայթած զինամթերքից մաքրվել է շուրջ 195 հա տարածք, շուրջ 87 կմ ճանապարհ, 423 բնակարանաշինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 7 3500 պայթուցիկ առարկա: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին ժամը 00:00-ից Մոսկվայի ժամանակով հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: