25.11.2024
Արցախ մուտք գործելու ընթացակարգում արմատական փոփոխություն չի եղել. Դավիթ Բաբայան
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն պատմել Է Ադրբեջանի և Հայաստանի հետ գերիների փոխանակման աշխատանքների մասին

Մոսկվան աշխատում է Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղում ռազմագերիների փոխանակման հարցի շուրջ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ինչ վերաբերում է հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցին, ապա մենք աշխատում ենք և ադրբեջանցի գործընկերների, և հայ գործընկերների հետ։ Ելնում ենք նրանից, որ այս հարցի օպտիմալ լուծումը «բոլորը բոլորի» դիմաց է», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։


Ավելի վաղ Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտարարել էր, որ գերիների հերթական փոխանակումը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ. Բաքու է տեղափոխվել մեկ գերի, Երեւան՝ հինգ:


2020թ. սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ռազմական գործողությունները։ Կողմերը զինադադար կնքելու մի քանի փորձ են ձեռնարկել, սակայն հաջող է եղել նոյեմբերի լույս 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությունը:


Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ամբողջությամբ դադարեցնել կրակը եւ փոխանակել գերիների եւ զոհվածների դիակների փոխանակում իրականացնել: Երևանը Բաքվին է փոխանցել նաև Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները։ Բացի այդ, տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։