19.04.2025
Հարությունյանը Ասկերանում ներկայացրել է վարչակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Ղահրամանյանին
prev Նախորդ նորություն

Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են. Հարությունյան

Փետրվարի 11-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորածների մի խումբ հարազատների։

Նախագահը ներկայացրել է որոնողական աշխատանքները, արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները դրանց վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։


Գործընթացի մի մասը, բնականաբար, հրապարակային չէ, բայց նախագահի հավաստմամբ՝ արվում և արվելու է ամեն ինչ պարզելու համար անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց ճակատագրերը և վերադարձնելու համար գերիներին:

«Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

ՀՀ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ հանդիպում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար