25.11.2024
Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են. Հարությունյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ հանդիպում

Փետրվարի 10-ին Ժնևում տեղի ունեցավ Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) միջնստաշրջանային հանդիպումը, որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից՝ համանուն բանաձևով:


Մեկօրյա հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ՄԻԽ նախագահ Նաժատ Շամիմ Խանը, ՄԱԿ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն: Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ երկրների, միջազգային կառույցների, ակադեմիական շրջանակների և ոչ կառավարական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ: Մասնակիցների կողմից բարձր գնահատվեց Հայաստանի առաջնորդությունը ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում:


Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ անկախության ձեռքբերումից անմիջապես հետո Հայաստանը նախաձեռնեց ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ առաջին բանաձևը և լծվեց Ցեղասպանության Կոնվենցիայի, մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման գործին։


Նա շեշտեց, որ մեր տարածաշրջանում սանձազերծված վերջին բռնությունները հիշեցրին պատմական ոճրագործությունների սարսափները՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով այն մարտահրավերներն ու ձախողումները, որոնց բախվում են միջազգային մեխանիզմները նման հանցագործությունները կանխարգելելու գործում։ Ինչպես նշվում է ՀՀ կողմից հեղինակած և 2020թ. հունիսին միաձայն ընդունված ՄԻԽ 43/29 բանաձևը, նախկինում տեղի ունեցած ցեղասպանություններն արդարացնելու կամ ժխտելու փորձերը սպառնում են ոճրագործությունների կրկնությամբ:


Հայկական կողմից ընդգծվեց նաև կանխարգելման գործում պետությունների պատասխանատվության խնդիրը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ազատ և անկախ լրատվամիջոցների դերակատարությունը:


ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը հասանելի է հետևյալ հղումով․