8.06.2025
Խստորեն դատապարտում ենք. Ալեն Սիմոնյանը՝ հայերի և հրեաների Եղեռնի հուշարձանի պղծման մասին
prev Նախորդ նորություն

Մարտունու քաղաքապետն անտեղին է համարել Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված շահարկումները

Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել, բոլոր շահարկումներն անթույլատրելի են: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, հայտնել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։


Նրա խոսքով՝ Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին ԶԼՄ-ների հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը։


«Գարեգին Նժդեհի արձանը քաղաքում տեղադրվել է անցյալ տարվա սեպտեմբերի 26-ին, քանդակագործը նույնիսկ չի հասցրել ավարտել աշխատանքը, ուստի այժմ նրա հետ քննարկվում է հուշարձանի վրա աշխատանքն ավարտելու հարցը», - պատմել է Նա:


Որտեղ կավարտվեն աշխատանքները՝ տեղում, թե արվեստանոցում, կորոշի քանդակագործը։


«Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի արձանի մասին ԶԼՄ-ների տարբեր հաղորդագրություններին, ապա խորհուրդ եմ տալիս հեռու մնալ այդ թեմայով ավելորդ շահարկումներից», - ասել է Մարտունու քաղաքապետը:

Իրանը պատրաստվում է անդամակցել ԵԱՏՄ-ին․ խորհրդարանի խոսնակ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին