24.11.2024
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորընտիր գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին
prev Նախորդ նորություն

Խստորեն դատապարտում ենք. Ալեն Սիմոնյանը՝ հայերի և հրեաների Եղեռնի հուշարձանի պղծման մասին

Խստորեն դատապարտում ենք Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խումբ ղեկավար Ալեն Սիմոնյանը:


«Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու համար հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը:


Նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած և այդ հանցագործության դեմ պայքարի ջատագով հասարակության մեջ», - ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ անհայտ անձիք պղծել են Երևանում կենտրոնում տեղակայված Հայ և հրեա ժողովրդների Եղեռնի հիշատանին նվիրված հուշաքարը:


Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ հուշարձանն արդեն մաքրում են: «Իհարկե, նողկալի արարք է: Հուսով եմ, իրավապահները հետամուտ կլինեն», - հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: