Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հինգշաբթի հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին, հաղորդում է «Sputnik-Грузия»-ն: Կառավարության ղեկավարը հայտարարել է երկրում քաղաքական ճգնաժամի ֆոնին իր որոշման մասին։ «Ես որոշում եմ կայացրել հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական տարածքում, որովհետև ես համոզված եմ, որ բևեռացումն ու առճակատումն ամենամեծ ռիսկն է մեր երկրի ապագա տնտեսական զարգացման և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման համար», - հայտարարել է Գախարիան։