7.04.2025
Սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու կդառնա նոր լարվածության պատճառ. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելելել Հայաստան և Ադրբեջան. ի՞նչ է դա նշանակում

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելելել Հայաստան և Ադրբեջան։ Ի՞նչ է դա նշանակում: Քաղաքագետ-միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը փորձեց այս հարցին պատասխանել։


«Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ.


1. Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:


2. 44 օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:


3. Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:


4. Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:


5. Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:


6. Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ:


Այս պահին դեռ այսքանը», - նշում է նա ֆեյսբուքյան իր էջում:


ԱՄՆ պետդեպի հայտարարությունը



ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի համար վտանգավորության չորրորդ մակարդակ է սահմանել՝ «մի ուղևորվեք Հայաստան» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի և որոշ ոլորտներում բարձր ռիսկի պատճառով։


Պետդեպարտամենտի կայքում ճշտվում է, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններն արձանագրել են երկրում կորոնավիրուսի բարձր մակարդակը, COVID-19-ի պատճառով կան սահմանափակումներ, որոնք ազդում են Հայաստան ամերիկացիների մուտքի վրա:


Հարկ է նշել, որ վտանգի նման մակարդակ է սահմանվել նաեւ Ադրբեջան եւ Վրաստան ուղեւորությունների համար:


 

Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ