Փետրվարի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդական, տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գոթֆրիդ Հաննեին։Դեսպանության Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ Սադոյանը հյուրի ուշադրությունն է հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակի և առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վրա։Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։Նույն օրը Ռուբեն Սադոյանն ընդունել է Վրաստանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Նատալյա Վոուտովային։Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։