25.11.2024
Ռուսաստանի ԱԳՆ-ն հնարավոր է համարում ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանի հստակեցումը երկկողմ կարգով
prev Նախորդ նորություն

Սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանցի զինվորականները կրակոցներ են արձակել. ՊՆ

Այսօր՝ մայիսի 20-ին, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանցի զինվորականները մի քանի տասնյակ կրակոց են արձակել։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։


«Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։


Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։


Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին»,- նշվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։