Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա, հաղորդում է Trend-ը: Հասանովը IDEF-2021 միջազգային պաշտպանական ցուցահանդեսում կծանոթանա տարբեր ընկերությունների արտադրության սպառազինությանը, տեխնիկային եւ ռազմական միջոցներին, որտեղ կներկայացնի իր արտադրանքը Ադրբեջանը: Հասանովի Թուրքիա այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ թուրք պաշտոնյաների հետ։