22.07.2025
Հայաստանի ցանկացած պաշտոնյա ազատ է Արցախ այցելելու. Արտակ Բեգլարյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 8 հայ զինծառայող. ՊՆ

ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։


Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հավելելով. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:


Ըստ աղբյուրի՝ ևս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։


 


 

Մոսկվայում կայացել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի առաջին նիստը. ՌԴ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին