Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի եւ 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։ Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն եւ փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: