19.04.2025
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները խոսել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր:


Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24 490 քաղաքացու հետազոտություն, որից 4119-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արձանագրվել է մահվան 1 դեպք։


6-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


 

Ստոկհոլմում Միրզոյան-Բայրամով հանդիպում այսօր հնարավոր է. Վահան Հունանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար