Բելգրադում Չմիավորման շարժման 60-ամյակի կապակցությամբ անցկացվող բարձր մակարդակի նիստի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, հաղորդում է Trend-ը: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։ Չավուշօղլուն եւ Բայրամովը քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: