ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի Դաշնության նոր համանախագահ Իգոր Խովաևն այցելել է Բաքու, որտեղ, մասնավորապես, հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, որոնք հղում են անում պաշտոնական աղբյուրներին, Բայրամովը շնորհավորել է Խովաևին նշանակման կապակցությամբ: Խովաևը նշել է, որ իր այցը ճանաչողական բնույթ է կրում։