26.11.2024
Ացախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք. արձանագրվել է 2 մահ
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը:


Այս մասին հայտնում է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության մամուլի ծառայությունը։


VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 25-26-ը Տավրիդյան պալատում տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը:


Նոյեմբերի 25-ին տեղի կունենան ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստերը, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության եւ տնտեսության ու ֆինանսների հարցերի մշտական հանձնաժողովները:


Խորհրդարանականներն ու փորձագետները կքննարկեն տվյալ ոլորտներում մոդելային օրինագծերի վրա աշխատանքի ընթացքը եւ հերթական ժամանակաշրջանում Անկախ պետությունների համագործակցությունում մոդելային օրինաստեղծ գործունեության հեռանկարային ծրագրում ընդգրկելու առաջարկները:


Նոյեմբերի 26-ին Տավրիկյան պալատում տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի հիսուն-երրորդ լիագումար նիստը.խորհրդարանականները կքննարկեն վեհաժողովի մշակած մոդելային օրինագծերը, որպեսզի հետագայում դրանք օգտագործեն Համագործակցության երկրների ազգային օրենսդրություններում: