Ոստիկանության Մալաթիայի բաժին օգոստոսի 20-ին, ժամը 9․10-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։ Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 34-ամյա բնակիչ։ Հանգամանքները պարզվում են։