ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը ոչ միայն կայուն չէ, այլև ռիսկեր է պարունակում տարածաշրջանի երկրների համար: Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։ "Ինչպես արդեն նշվել է, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և անդամ պետությունների արտաքին սահմաններում իրավիճակը ոչ միայն կայուն չէ, այլև կրում է նոր սուր մարտահրավերներ և ռիսկեր մեր երկրների անվտանգության համար",-ասել է նա: Պուտինը Հանդիպմանը մասնակցում է տեսակոնֆերանսի ռեժիմով, քանի որ գտնվում է ինքնամեկուսացման մեջ։