24.11.2024
Արցախի նախագահը ստորագրել է ձմեռային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր
prev Նախորդ նորություն

Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա. Փաշինյան

Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


"Մենք ընդհանրապես ասել ենք, որ մենք դեմ չենք հանդիպումներին, բայց շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, այդ հանդիպումների սիմվոլիկան, այդ հայտարարություններից ակնկալվող պոտենցիալ արդյունքը։ Այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաև։ Կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա",- ասաց նա։


Ուշագրավ է, որ գրեթե այս հարցազրույցին զուգահեռ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ հանդիպում տեղի է ունենալու, ինչպես այդ մասին տևական ժամանակ է գրում է մամուլը. Պեսկովը հայտարարեց, որ առաջիկա օրերին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով: