19.04.2025
Կոնգրեսականը պահանջել է զեկույց ներկայացնել Արցախի դեմ Bayraktar-ների կիրառման մասին
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը ստորագրել է ձմեռային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:


Հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:


2022 թվականի հունվարին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար