11.06.2023
Ռուս խաղաղապահները 2 տոննա մարդասիրական օգնություն են նվիրաբերել Ղարաբաղի բնակիչներին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակոնֆերանսի հստակ ամսաթիվը դեռ որոշված ​​չէ. Պեսկով

Աշխատանքներ են տարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակոնֆերանսի նախապատրաստման ուղղությամբ, սակայն հստակ ամսաթիվը դեռ որոշված ​​չէ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մենք հաստատում ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպում նախապատրաստելու ուղղությամբ: Բայց չկան ստույգ պայմանավորվածություններ և ըմբռնում, թե երբ կարող է նման տեսակոնֆերանսը տեղի ունենալ: Այդ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։


Նշենք, որ նախօրեին նա ասել էր, որ այս շաբաթ նախատեսվում է անցկացնել եռակողմ հանդիպում տեսակոնֆերանսի ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։


 

ԵԽ ՄԻ հարցերով կոմիսարը 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո