24.11.2024
Ընդհանուր ջանքերով կառուցվում է Ղարաբաղում խաղաղ կյանքի ճարտարապետությունը. Շոյգու
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հուսով է՝ կնշանակվեն Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ուղղությունները

Ռուսական կողմը հուսով է, որ Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը կհաջողվի նախանշել Բաքվի ու Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։


«Մեր ակնկալիքները, ինչպես բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են այս երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, որպեսզի ավելի շուտ գա երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջան», - նշել է նա:


«Հանդիպումն ընդհանուր առմամբ նպատակ ունի ամփոփել անցած տարվա արդյունքները նոյեմբերի 9-ին [2020 թ.] զինադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագայում խաղաղ գործընթացը առաջ մղելու համար,<:..> թե ինչպես կարելի է խթանել հետագա կարգավորման գործընթացը երկու երկրների միջև ընդհանրապես: Մենք հուսով ենք, որ այդ հանդիպմանը երեք երկրների առաջնորդները, որոնք ստորագրել են համաձայնագիրը, կնշեն այդ հեռանկարային ուղղությունները»,-ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից Մոսկվայի ակնկալիքների մասին հարցին:


Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում մնում են խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են: «Դրանք վերաբերում են նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ մենք ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի և նույնիսկ մարդիկ են զոհվում», - պարզաբանել Է փոխարտգործնախարարը: