24.11.2024
 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Ընդհանուր ջանքերով կառուցվում է Ղարաբաղում խաղաղ կյանքի ճարտարապետությունը. Շոյգու

Ընդհանուր ջանքերով կառուցվում է խաղաղ կյանքի ճարտարապետություն ղարաբաղյան հակամարտության գոտում և Սիրիայում։


Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «ՌԴ պաշտպանության ոլորտում խնդիրների լուծման ժամանակ միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգ» յոթերորդ միջգերատեսչական գիտագործնական խորհրդաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ընդհանուր ջանքերով կառուցվում է խաղաղ կյանքի ճարտարապետություն ղարաբաղյան հակամարտության գոտում և Սիրիայում։ Հայաստանին, Աֆղանստանին, Սիրիային եւ Կուբային գործուն մարդասիրական օգնություն է ցուցաբերվել։


Ավելի քան 15 երկրներ օգնություն են ստացել և Ռուսաստանից, և զինված ուժերից համաճարակի դեմ պայքարում։ Դա և հեռավոր արտասահմանն է, և մերձավոր արտասահմանը։ Շարունակում ենք այդ աշխատանքը», - ասել է Շոյգուն։