25.11.2024
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
prev Նախորդ նորություն

Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին և փախստականներին. Ադամ Շիֆ

Այս պահին հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Արցախում ապրում են իրենց հարեւանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանն ուղղված տեսաուղերձում ասել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:


Շիֆը նշել է, որ սպառնալիքի տակ ապրող մարդիկ միաժամանակ սգում են իրենց հարազատ մարդկանց կորուստը, որոնք «սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում ու ապօրինաբար ձերբակալվում»:


«Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ, ես հանգիստ չեմ լինի, մինչեւ մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն», - ասել է նա՝ հավելելով, որ շարունակելու են աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում եւ Արցախում, խորացնել մեր ժողովուրդների կապերը:


«Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի կողքին», - եզրափակել է իր խոսքն Ադամ Շիֆը: