24.11.2024
Բաքուն մշտական փորձեր է կատարում գերեվարել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում համատեղ ընկերությունների ստեղծումը կբերի ինտեգրումը նոր որակի. Մյասնիկովիչ

Եվրասիական տնտեսական միությունը նախագծեր ունի, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակվել են ԵԱՏՄ երկրների հետ, կարող են կազմել տնտեսության իրական հատվածի բազան, ինտեգրման միջուկը: Դրանք կարող են ավելի մրցունակ լինել ներքին և արտաքին շուկաներում: Այս մասին դեկտեմբերի 2–ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ «առանցքային ներդրումային նախագծերը՝ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի համակարգային շարժիչ ուժերը» լիագումար նիստում։


Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայում Եվրասիական երկրորդ կոնգրեսի շրջանակներում, որի կազմակերպիչն է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտիվ մասնակցությամբ:


ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խոսքով՝ նորմատիվ-իրավական բազան և քաղաքական կամքը, որը ցույց են տալիս ԵԱՏՄ պետությունների ղեկավարները, այն առավելություններն են, որոնք պետք է օգտագործել ամբողջ ծավալով այդ նախագծերի իրականացման համար: Դրա հետ մեկտեղ նա նշել է ֆինանսավորման աղբյուրները։


«Եթե խոսենք միայն այդ նախագծերի կոմերցիոն վարկավորման մասին, դա, անշուշտ, ինտեգրման նոր որակ չի տա։ Այդ պատճառով պետք է անցնել նախագծային ֆինանսավորման՝ պայմանագրային հարաբերությունները երկարաժամկետ պարտավորություններով փոխարինելու համար։ Անհրաժեշտ է ստեղծել համատեղ ընկերություններ, որոնք կարող են լինել բավականին հաջողակ ներքին և արտաքին շուկաներում: Դրա համար պետք է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները», – ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։


Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում տնտեսական գործունեության 26 տեսակները մաքուր ներկրողներ են հեռավոր արտերկրից, որտեղ ներմուծումը կազմում է 50 տոկոս եւ ավելի:


«Սա լուրջ մարտահրավեր է, որի վրա պետք է աշխատել։ Իրականացնելով 2025 ռազմավարության դրույթները՝ մենք մշակում ենք մի շարք միջազգային պայմանագրեր և փոփոխություններ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում։ Մենք ունենք 25 միջազգային պայմանագիր, և 50–ից ավելի փոփոխություններ պետք է մտցնել գործող նորմատիվ իրավական բազայի մեջ», - ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։


ԵՏՀ Կոլեգիայի նախագահի կարծիքով, ռազմավարություն-2025-ը զարգացնում է ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթները, կոնկրետացնում է բազմաթիվ ուղղություններ և ընդլայնում նեղ տեղերը, տալիս աշխատանքի ուղղությունները:


Խոսելով ենթակառուցվածքային նախագծերի մասին՝ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է «Չինաստան – Եվրոպա, Եվրոպա – Չինաստան» նախագիծը, ինչպես նաեւ չինացի եւ ղազախ գործընկերների աշխատանքը, որոնք շատ բան են արել, որպեսզի նրանց տեղամասերն ակտիվորեն աշխատեն՝ դա 8,5 հազար կիլոմետր է, ներդրումների ընդհանուր ծավալը՝ 60 մլրդ դոլար:


«Դա հեշտ չէ իրականացնել, առավել եւս, որ դա պետք է անել արագ եւ արդյունավետ։ Ես դրա վրա ուշադրություն եմ դարձնում, քանի որ կենտրոնասիական պետությունների մի ամբողջ շարք մշակում է նաեւ այլ ճանապարհներ, որոնք չեն անցնում մեր պետություններով կամ մասնակիորեն են անցնում», – նստաշրջանի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը:


Նա պատմել է, որ արդեն մշակվել են վեց տրանսպորտային միջանցքներ, որոնք հաստատվել են ԵՏՀ Խորհրդի կողմից: Ռուսաստանի Դաշնության առաջարկով որոշում է ընդունվել տրանսպորտային միջանցքների թվայնացման մասին։ «Դա, անշուշտ, կնպաստի նրան, որ բեռները շարժվեն բավականին ակտիվ և անաղմուկ, գործի դրվեն մեր երկրների լոգիստիկ կենտրոնները.58 այդպիսի կենտրոններ կտեղակայվեն Բելառուսում, 24 հզոր ժամանակակից լոգիստիկ կենտրոն շահագործման է հանձնում 2022 թվականին Ղազախստանը։ Այդ կենտրոնները յուրովի խաբամ կլինեն», - ամփոփել է Միխայիլ Մյասնիկովիչը։