Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օրակարգում է գտնվում Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական կապերի խմբի ստեղծման հարցը։ Այդ մասին «Ռուս-ադրբեջանական հարաբերություններ. 25 տարվա բարեկամություն ու փոխշահավետ համագործակցություն» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ռուս պատգամավոր, ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խորհրդի ղեկավար Դմիտրի Սավելևը։ Նա ընդգծել է Ադրբեջանի միջնորդական դերը ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդման գործընթացում՝ ընդգծելով, որ Վլադիմիր Ժիրինովսկին Թուրքիա կատարած այցի ժամանակ քննարկել է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական կապերի խմբերի ստեղծման հարցը։ Սավելևը հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնվել են տվյալ նախաձեռնության հետ, և խմբի առաջին նիստը ծրագրված է անցկացնել Բաքվում։