26.11.2024
Միջազգային հանրության համար անընդունելի է ՀՀ ներկա իրավիճակը. Բրունո Ռըտայո, Վալերի Բուայե
prev Նախորդ նորություն

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ամփոփելով Երեւանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:

Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է եւ շարունակելու է անել այդ ուղղությամբ:

Քաղաքային իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարեւորություն ունեցող տրանսորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ եւ արժանապատիվ տրանսպորտ երեւանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից:

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: