20.04.2025
ՀՀԿ-ն պատրաստվում է 17-րդ համագումարին. Սերժ Սարգսյանը գործադիր մարմնի նիստ է անցկացրել
prev Նախորդ նորություն

Ծառայակցի կողմից վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել. ՊՆ

Նախնական տվյալով՝ համածառայակցի արձակված կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել, նա գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքը։ Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։


Երեկ՝ դեկտեմբերի 9–ին, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։


Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։


 

Մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են. Ռոբերտ Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար