23.11.2024
Ֆրանսիայի Զարգացման գործակալությունը կշարունակի ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հարձակում է սկսել 2-րդ ֆրոնտով՝ փորձելով զրկել մեզ մեր ինքնությունից. Զոհրաբյան

Ադրբեջանը հարձակում է սկսել երկրորդ ֆրոնտով՝ փորձելով զրկել մեզ մեր մշակութային ինքնությունից: Այս մասին «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում. ռազմագերիներ, մշակութային վանդալիզմ՝ Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:


Նա նշեց, որ եվրոպացի գործընկերները մի փաթեթ են ուղարկել, որով փորձ է արվում Արցախում հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնել իբրեւ ալբանական:


"Ուշագրավն այն է, որ այդ գործում ներգրավված են ու զգալի աշխատանք են կատարել գերմանացի հայտնի գիտնականներ",- ասաց նա:


Նրա խոսքով, Արցախում Անկախության հանրաքվեից 30 տարի անց տեսնում ենք Արցախը մասնատված, Ադրբեջանի տիրապետության տակ, ինչպես նաև ականատեսն են մշակութային վանդալիզմի, տեսնում ենք այն ամենն, ինչ կատարվում է մեր գերեւարված անձանց, ռազմագերիների հետ.


"Ամեն դեպքում, շնորհավորում եմ Արցախի՝ իր ինքնորոշման իրավունքի համար 30-ամյա պայքարը: Վստահ եմ, որ այդ պայքարը շարունակվելու է",- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:


Նշենք, որ քննարկումը կազմակերպել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը: