23.11.2024
Իշխան Զաքարյանը լքեց
prev Նախորդ նորություն

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ քաղաքական կամ այլ նպատակով

Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում: Սա է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը: Այս մասին ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:


«Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և իմ աշխատակազմի աշխատողներին, որոնք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց միջավայրը, իրենց շրջապատող աշխարհը: Օգնում են մարդկանց, պաշտպանում նրանց։

Իրավունքների հարցում խտրականությունն ու կոմնապահությունը, կրկնակի ստանդարտներն ավելի են մեծացնում խնդիրները:

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի",- գրել է Թաթոյանը: