Երևանում տեղի ունեցավ «Հայ-իրանական ժամանակակից պոեզիայի երեկո»
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի հայտարարած՝ «Մեկ ամիս Իրանի ժամանակակից գրականության հետ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Իրանի դեսպանության Մշակույթի կենտրոնը, համագործակցելով ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ, դեկտեմբերի 8-ին ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնում կազմակերպել էր «Հայ-իրանական ժամանակակից պոեզիայի երեկո»:
Միջոցառման բացումն ազդարարվեց ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի ղեկավար Արսեն Ազիզյանի կողմից։
Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին` համագործակցության առաջարկի համար և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Արմինա Սարգսյանին` կարճ ժամանակահատվածում պարսկերեն նոր սովորող ուսանողներին պարսկերեն բանաստեղծությունների ներկայացմանը պատրաստելու համար: