Ալեն Սիմոնյանը դատի է տվել Արեգնազ Մանուկյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին:
«Տիկին Մանուկյանն առաջարկում է քրեականացնել սուտն այն դեպքում, երբ ես բառացիորեն վերջերս հայցով դիմել եմ դատարան նրա դեմ՝ խորհրդարանի ամբիոնից իմ հասցեին հնչեցրած ստի պատճառով»,-հայտարարել է խոսնակը: Նա նշել է, որ անցած երեք ամիսների ընթացքում Արեգնազ Մանուկյանը չի դադարում հունական կղզում իր հանգստի, ասֆալտապատման ոլորտում իր եղբոր աշխատանքի, բուքմեյքերական ընկերությունների հետ նրա կապերի եւ այլնի հետ կապված լուրեր տարածել:
ԱԺ նախագահը խոստացավ պատմել «Հայաստան» դաշինքի ղեկավարի հետ կապված պատմությունները նույն հունական կղզում, որտեղ նա հանգստանում էր: «Ինձ շատ հետաքրքիր պատմություններ են պատմել այդ կապակցությամբ, բայց ես չէի ցանկանա իջնել այդ մակարդակին», - հայտարարել Է Սիմոնյանը:
Նա վստահություն հայտնեց, որ դատարանը կպարտավորեցնի Մանուկյանին հրապարակային ներողություն խնդրել։