2.01.2026
Նախատեսվում է ներդնել կառուցապատման թույլտվությունների ստացման առցանց համակարգ
prev Նախորդ նորություն

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Թաթուլ Մանասերյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին:


Հանդիպմանը խոսվել է երկրում տիրող իրավիճակի, առկա ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների մասին: Այդ համատեքստում Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է իրենց նկատառումներն ու մոտեցումները, ինչպես նաև կազմակերպության գործունեության ուղղություններն ու ծրագրերը:


Անդրադարձ է եղել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, այդ համատեքստում ընդգծվել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ապահովելու հավասարակշռված կառավարման համակարգ, հակակշիռների ու զսպումների գործուն մեխանիզմներ:


 

Ադրբեջանը նպատակ է հետախնդում ահաբեկել մարդկանց և հասնել Արցախի հայաթափմանը. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ