8.06.2025
Վլադիմիր Եվսեև. Ապրիլին Ադրբեջանը ծրագրել էր գործողությունը՝ Ստեփանակերտի մատույցներ դուրս գալու նպատակով
prev Նախորդ նորություն

Դեսպան. ԱՄՆ-ը ուշադիր հետևում են երևանյան զարգացումներին

Բռնությունը երբեք չի կարող ընդունելի մեթոդ լինել Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու համար: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ մեկնաբանելով երևանյան վերջին իրադարձությունները:

«Նախօրեին այս հարցը բարձրաձայնվել է նաև ԱՄՆ պետքարտուղարությունում: Մեր կողմից ՀՀ իշխանություններին ուղղված հորդոր է հնչել՝ կարգավորել իրավիճակը զսպվածության և պրոֆեսիոնալիզմի դրսևորմամբ:Ժամանակն է, որպեսզի հայերը հարգալից վերաբերմունք դրսևորեն օրենքի գերակայությանը: Կարծում եմ, իրավիճակի խաղաղ հանգուցալուծում ցանկանում են բոլորը», - դեսպանի խոսքրեն է մեջբերում «Արմենպրեսը»:

Ամերիկացի դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը: Միլսը նաև իր և դեսպանատան անունից ցավակցել է զոհված ոստիկանի հարազատներին:
Բախումներ ոստիկանների հետ Խորենացի փողոցում. հնչում են պայթյուններ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին