10.09.2026
Դեսպան. ԱՄՆ-ը ուշադիր հետևում են երևանյան զարգացումներին
prev Նախորդ նորություն

Բախումներ ոստիկանների հետ Խորենացի փողոցում. հնչում են պայթյուններ

Երևանի Խորենացի փողոցում այս պահին բախում է տեղի ունենում քաղաքացիների և ոստիկանության ուժերի միջև: Վեճը ծագեց ՊՊԾ գունդը գրաված "Սասնա ծռեր" խմբավորման անդամներին սնունդ հասցնելու հետ կապված խնդրից։

Սննդի խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Ոստիկանների ու ցուցարների միջեւ լարվածություն է սկսեց: Ցուցարարները քարեր ու շշեր սկսեցին նետել ոստիկանների ուղղությամբ, հարվածում ոստիկանական պատնեշին, իսկ նրանք սպառնում են գործողությունների դիմել: Ոստիկանները իրագործեցին սպառնալիքը. պայթուցիկներ սկսեցին նետել ցուցարարների ուղղությամբ: Ցուցարարները հայհոյում էին ու տարբեր առարկաներ նետում հակառակ ուղղությամբ: Խորենացի փողոցում մեքենա է հրդեհվել:

Քաղաքացիական անձինք են վիրավորվել: Ոստիկանները սկսել են բերման ենթարկել ցուցարարներին: Լրագորղների հացին ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ բախման հետեւանքով նաեւ շատ ոստիկաններ են վնասվածքներ ստացել, սակայն չնշեց թե որքան։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում նախնական տվյալներ է հրապարակել այսօր Խորենացի փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջև բախման հետևանքով տուժածների վերաբերյալ:

«Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն», - գրել է նախարարի մամուլի խոսնակը։

Ոստիկանները արցունքաբեր գազ կիրառեցին, որպեսզի ցուցարարները ցրվեն: Իրավիճակը Խորենացի փողոցում այս պահին փոքր ինչ հանդարտվում է: Դեպքի վայր ժամանեց Նիկոլ Փաշինյանը՝ բոլորին հանդարտության կոչ անելով: «Հանդարտվեք»,- կրկնում էր Փաշինյանը։ Ապա նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց ինքը դուրս եկավ տարածքից, որ գնա Սարի թաղ՝ իրավիճակը լարվեց:

Որոշ երիտասարդներ սկսեցին սադրել՝ փորձելով Փաշինյանին հունից հանել, նրանից հետաքրքրվել, թե պետք է Սերժ Սարգսյանի գլուխը ուտել, պետք է Բաղրամյան 26 գնալ: «Ամեն ինչ հերթով, ոչ մեկի գլուխը ուտել պետք չէ ուտել»,- հանդարտ պատասխանեց Փաշինյանը: Նա հայտարարեց, որ տարածքում սադրիչներ կան ու սարդանքներին պետք չէ տրվել, քանի որ նրանց նպատակն է ցնցել իրավիճակը։
Ոստիկանությունը ցրեց ցույցը եւ բերման ենթարկեց տասնյակ մարդկանց
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ