25.11.2024
Ինչ պետք է անի այսօր ԱԺ ընդդիմությունն ըստ Էդմոն Մարուքյանի
prev Նախորդ նորություն

Կռիվ տվեք ոչ թե պաշտոնի, այլ արյունաքամ լինող Հայաստանը պաշտպանելու համար. Ասրյան

Հայատյաց թուրքը զավթել է Հայոց Տունը և ցանկանում է ոչնչացնել Քրիստոնյա Հայ ազգը: Մեր Սուրբ Մայր Հայաստանը վիրավոր է և արյունաքամ է լինում: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:

"Այս օրհասական պահին, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ազգովի միասնաբար կանգնել Հայաստանի, Արցախի և հայոց ազգային բանակի կողքին՝ հայոց սուրբ հողից դուրս շպրտելու  թուրք ոսոխին:

Այսինքն՝ եղե՛ք ռազմատենչ-ռազմասեր, ասել է թե՝ յուրաքանչյուրդ, այս պահից սկսած, պատրաստ եղեք զենք վերցնելու, փրկելու և պաշտպանելու վիրավոր և արյունաքամ լինող Մայր Հայաստանը՝ սատկացնելով և ոչնչացնելով թուրք ոսոխին:

Ես զենք վերցրել ու միշտ վերցնելու եմ՝ իմ սուրբ հայրենիքի թշնամիներին, իմ սուրբ հայրենիքը կործանող տականքներին սատկացնելո՛ւ և ոչնչացնելո՛ւ համար:

Կռիվ տվեք ոչ թե աթոռի, պաշտոնի, այլ՝ վիրավոր և արյունաքամ լինող մեր սուրբ Մայր Հայաստանը կյանքի գնով փրկելու և պաշտպանելու համար:
ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն",- ասված է հայտարարության մեջ: