25.11.2024
Ադրբեջանի պահվածքը նման է միջազգային խուլիգանության. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Անկլավների հարցը պետք է քննարկվի դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խսիտ կասկածում է, որ անկլավների հարցն ունի իրավական հիմք: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 23-ին առնցանց ասուլիսին՝ պատասխանելով հարցին, թե բանակցային սեղանին դրված է անկլավների փոխանակման հարցը։


«Պետք է հասկանալ՝ անկլավներն ունե՞ն իրավական հիմք, թե՞ ոչ։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի», - նշել է Փաշինյանը՝ նկատելով, որ Ադրբեջանը հետապնդում է անկլավների հարց, նույնիսկ, նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին։


«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք պետք է հասկանանք, այդ քարտեզի վրա, որ անկլավ նկարած ա, դա ի վերջո ինչ իրավական հիմք ունի։ Դա իրավական հիմք ունի՞, թե՞ ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու կոլխոզների որոշում։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի»,- նշեց վարչապետը։


Անկլավների հարցը, Փաշինյանի համոզմամբ, պետք է քննարկվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի շրջանակում։