26.11.2024
Ակնկալում ենք, որ ՄԽ-ն կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև արդեն ուղիղ կապ է հաստատվել. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև արդեն ուղիղ կապ է հաստատվել՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը կանխելու նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում հեռարձակվող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա պատմել է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցների ընթացքում զուգահեռաբար նոր նախաձեռնություն է ի հայտ եկել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ ուղիղ հաղորդակցությունների ստեղծում, որի նպատակը կլինի միջադեպերի կանխարգելման փորձը սահմանային գոտում:


«Որքանով դա արդյունավետ կլինի, ժամանակը ցույց կտա, բայց փաստն ինքնին պետք է շատ կարեւոր համարել։ Ես անձամբ համաձայնություն եմ տվել նման կապի ստեղծմանը և պետք է հուսալ, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը», - ասել է նա։


Փաշինյանն ընդգծել է, որ նախկինում պաշտպանության նախարարների միջև երբեք շփում չի եղել, նման բան հիմա տեղի է ունենում առաջին անգամ:


«Դա մի փոքր իմպրովիզացիոն է ստացվել, երբ մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ կարող ենք անել այդ փոխադարձ մեղադրանքներով, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը և այլն: Եվ կապը հաստատված է, ես գնահատում եմ նաև Ադրբեջանի նախագահի այդ որոշումը: Ժամանակը ցույց կտա, թե որքանով դա արդյունավետ կլինի», - ասել է նա։