26.11.2024
Ֆելգենհաուեր. Թուրքիան քաղաքացիական պատերազմի ու կազմաքանդման շեմին է
prev Նախորդ նորություն

Ջոն Քերին զգուշացրել է Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունը կորցնելու ռիսկի մասին

Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կորցնի ՆԱՏՕ-ի անդամակցությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն կանգնած է Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին, սակայն միևնույն ժամանակ ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիայի կառավարությանը «աջակցել երկրի ժողովրդավարական ինստիտուտների ամենաբարձր չափանիշներին և նպաստել օրենքի գերակայությանը»:

«Մենք, անկասկած, աջակցում ենք հեղաշրջմանն առնչություն ունեցողներին պատասխանատվության ենթարկելուն, սակայն նաև նախազգուշացնում չդիմել քայլերի, որոնք դուրս են գալիս այդ շրջանակից»,- ասել է Քերին:

Իր հերթին Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող հաշվարկել անդամակցել Եվրամիությանը, եթե մահապատիժ սահմանի: Ինչին ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ «ՆԱՏՕ-ն նաև պահանջում է հարգանքով վերաբերվել ժողովրդավարությանը»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր կողմնակիցների հետ հանդիպմանը կոչ էր արել վերադարձնել մահապատիժը և նշել, որ կդիմի այդ առաջարկով կառավարությանը: