22.04.2025
ԱԳՆ.ՆԱՏՕ-ի ռազմակայանը մասնակից է Թուրքիայի հեղաշրջմանը
prev Նախորդ նորություն

Ֆելգենհաուեր. Թուրքիան քաղաքացիական պատերազմի ու կազմաքանդման շեմին է

Պետական հեղաշրջման պատճառները՝ Էրդողանի ու իշխող կուսակցության գործողություններն են, որոնք տանում են պետությունում բռնապետական կարգերի հաստատմանը: Արդեն սկսվել են հազարավոր զինվորականների, դատավորների, բինզեսմենների ձերբակալությունները: Դա միայն գործընթացի սկիզբն է, որը տանելու է Թուրքիայում իսլամիստական, բռնատիրական կարգերի հաստատմանն, այդ երկրում քաղաքացիական պատերազմին ու Թուրքիայի մասնատմանը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:

Նա նշել է, որ այդքան մեծ քանակությամբ զինվորականների ձերբակալությունները, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ են, չի կարող չանդրադառնալ թուրքական բանակի վրա: Ըստ նրա, Էրդողանի իշխանությունը բանակի վրա կդառնա համընդհանուր, փոխանցում է haqqin.az-ը:

Նրա խոսքով, Էրդողանն ամրապնդելու է իր իշխանությունը, ճնշումներ է գործադրելու ու կառուցելու իսլամիստական բռնապետություն: Փորձագետը հավելել է, որ բանակում զտումներ իրականցնելուց հետո Էրդողանն անցնելու է քաղաքական ընդդիմությանն ու դատավորներին, ինչից հետո հանրաքվե կանցկացվի ու Էրդողանը կդառնա փադիշահ:
Ջոն Քերին զգուշացրել է Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունը կորցնելու ռիսկի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան