3.10.2023
Կաշառքով ստացված վարորդական իրավունքի վկայականներ ճանաչվում են անվավեր․ դատախազություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Դավիթ Բաբայանը շնորհավորել է Աբխազիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ինալ Արձինբային։


Ուղերձում մասնավորապես ասվում է․


«Հարգելի պարոն Արձինբա,


Արտաքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առթիվ։ Այդ բարձր և պատասխանատու պետական պաշտոնում մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։


Արցախում հատուկ նշանակություն են տալիս Աբխազիայի հետ հարաբերություններին։ Հաշվի առնելով Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության բազմամյա փորձը և բարձր մակարդակը՝ համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հանուն մեր երկրների ժողովուրդների կենսական շահերի։


Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում ամուր առողջություն և ամենայն բարիք, իսկ եղբայրական Աբխազիային՝ խաղաղություն և բարգավաճում»։


 


 

Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել ՀՀ ներմուծել հագուստ և կոշիկ. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Միրզոյանը  ներկայացրել է ԼՂ-ի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը
03.10.2023
Միրզոյանը ներկայացրել է ԼՂ-ի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը