20.04.2025
Ռուսաստանն ու ԵՄ-ն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը
prev Նախորդ նորություն

Պեսկովը մեկնաբանել Է Կրեմլի դիրքորոշումը ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին բախումների վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը եւ պատրաստակամությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


"Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներ անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ են դրա համար երեք կողմերի համաձայնությունը եւ պատրաստակամությունը", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան համապատասխան հարցի:


Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում եւ հանդես է գալիս եռակողմ համաձայնագրերի պահպանման օգտին, հայտարարել է Պեսկովը:


"Իսկապես, ռազմական գործողությունների վերսկսումը [հայ-ադրբեջանական] սահմանին այն է, ինչ երեկ լուրջ մտահոգության առիթ դարձավ, բայց ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվեց հակամարտող կողմերին զսպվածության կոչ անել", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:


"Ռուսական կողմը հետագայում էլ դա կանի։ Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է", - ընդգծել է Պեսկովը։

ՔՊ-ականներն իրենց շեֆից հրահանգ էին ստացել՝ ԱԺ ամբիոնից շանտաժել ռուսներին. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար