25.11.2024
Նիկոլ Փաշինյանն ու Շարլ Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
prev Նախորդ նորություն

«Հայոց Արծիվներ» ջոկատը պատրաստ է մեկնել Սյունիք և Հայաստանի ցանկացած սահմանագիծ. Ասրյան

«Հայոց Արծիվներ» ջոկատը պատրաստ է մեկնել Սյունիք և Հայաստանի ցանկացած սահմանագիծ. Փաշինյան Նիկո՛լ, զինի՛ր «Հայոց Արծիվներ» ջոկատին: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:




"2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմին ուղիղ մեկ ամիս մասնակցած, Արցախի Մարտունի ու Ճարտար քաղաքները և հարակից գյուղերն անառիկ պահած «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը պատրաստ է մեկնել Սյունիք և Հայաստանի ցանկացած սահմանագիծ՝ կյանքի գնով պաշտպանելու Հայոց Սուրբ Հողը և Հայ ժողովրդի անվտանգությունը:"
Փաշինյան Նիկո՛լ, զինի՛ր «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատին":