22.11.2024
Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ շտապ քննարկել ԱԺ մանդատներից հրաժարվելու հարցը
prev Նախորդ նորություն

Մենք խոսում ենք երկիրը կորցնելու մասին, իշխանությունները՝ շրջանցող ճանապարհների

Պատերազմից հետո, այս մեկ տարվա ընթացքում, Հայաստանը չորս պաշտպանության նախարար է փոխել: Չթվարկելով մնացած բոլոր փոփոխությունները ԶՈՒ ղեկավարության շարքերում՝ մենք մտել ենք կադրային մի շրջապտույտի մեջ, որից դուրս գալու հեռանկարները այս պահին տեսանելի չեն: Այս մասին «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


"Այս պայմաններում խոսել երկրում պաշտպանական համակարգից դուրս գործընթացների մասին որևէ իմաստ չունի: Թեև Հայաստանը 8 ամիս է խոսում է ԶՈՒ արդիականացման մասին, նոր կոնցեպտի մասին, բայց իրականում դա գոյություն չունի: Մինչդեռ հետպատերազմյան իրավիճակի առաջին քայլերից մեկը պետք է լիներ անվտանգության համակարգի վերականգնումը, վերաձևավորումը, մոդեռնիզացիան, ինչը տեղի չի ունեցել",- ընդգծեց նա:


Ու մինչ, Տիգրան Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանը շարունակում է դիրքավորվել Հայաստանում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, ունենք ՀՀ ԶՈՒ-ին հասցված հեղինակազրկում և այլ նեգատիվ երևույթներ:


«Այս ամենը ունի մեկ պատճառ՝ Նիկոլ Փաշինյան: Ցանկացած ոլորտում խնդիրների ու մարտահրավերների հիմքում Փաշինյանն է և  Հայաստանում գործող ցանկացած ուժի համար՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, գիտակից մարդու համար այս խնդիրների լուծումը պետք է սկսել Փաշինյանի փոփոխությունից»,- ասաց նա:


Պատգամավորը հավելեց, որ մինչև իրենք բարձրաձայնում են երկիրը կորցնելու մասին, իշխանությունները խոսում են շրջանցող ճանապարհների մասին:


"Սյունիքի անվտանգության մասով գոյություն ունեցող բոլոր մտաահոգությունները օբյեկտիվ են, միաժամանակ այսօր խնդիր է նաև սահմանին կանգնած յուրաքանչյուր զինծառայողի անվտանգության հարցը՝ նրանք ևս պետք է լինեն պաշտպանված: Դա ենթադրում է համապատասխան տեխնիկական, ամրաշինարարական միջոցներով համալրված սահման, դա նշանակում է թիկունքային համապատասխան ապահովում և այլն: Նրանք իրենց թիկունքում այսօր պետություն չունեն, պետությունը բարձիթողի վիճակում է և այս հանցավորության պատճառով մեր զինվորները հայտնվում են մի վիճակում, որը մենք ամենավատ երազներում անգամ պատկերացնել չէինք կարող",- շեշտեց Տիգրան Աբրահամյանը: