22.11.2024
Մենք խոսում ենք երկիրը կորցնելու մասին, իշխանությունները՝ շրջանցող ճանապարհների
prev Նախորդ նորություն

COVID-19-ից ծննդկան է մահացել. ԱՆ

COVID-19-ից մահացել է ծննդկան: Այս ցավալի լուրը հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ 28 տարեկան 37-38 շաբաթական հղիի մոտ հայտնաբերվել է COVID-19: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը:

Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:


Հ․Գ․ ԱՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ մահացել է հղի, թեև հաջորդիվ տեքստից հասկանալի է դառնում, որ խոսքը ծննդկանի մասին է և, բարեբախտաբար, բալիկի վիճակը բավարար է: Այստեղ երկու եզրահանգում կարելի է անել՝ կա՛մ հաղորդագրություն գրողը հղին ու ծննդկանը իրարից չի տարբերում, կա՛մ ԱՆ-ն հատուկ է նման քաղաքականություն վարում՝ արհեստականորեն ավելացնելով կորոնավիրուսից մահացածների վիճակագրությունը: Երկու դեպքում էլ մեկնաբանություններն ավելորդ են: