20.04.2025
Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Արշակ Կարապետյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից. ԶԼՄ

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շուտով կլքի զբաղեցրած պաշտոնը, հայտնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: 


Հիշեցնենք, որ Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին:


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնում կնշանակվի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:


Արշակ Կարապետյանի պաշտոնանկության պատճառների մասին մանրամասներ չեն հայտնվում, սակայն պետք է նշել, որ այն տեղի է ունենում վերջին օրերին Ադրբեջանի հետ սահմանին աճող լարվածության ֆոնին:


 


 


 

Արշակ Կարապետյանն ազատվեց, Սուրեն Պապիկյանը նշանակվեց Պաշտպանության նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար