9.10.2024
ԶԼՄ-ներին մասնագիտական տեղեկատվություն կտրամադրվի պատվաստումների մասին. Մուրադյան
prev Նախորդ նորություն

Իշխան Զաքարյանին ճնշո՞ւմ են. ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Խոսքը գնում է հողերի օտարման գործընթացի մասին. ըստ նախաքննական մարմնի՝ կազմակերպված աճուրդները կրել են ձեւական բնույթ՝ հօգուտ Իշխան Զաքարյանի։


Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան կնստեցնեն։


Ընդ որում՝ հարցը դրվել է այնպես, որ նա չպետք է մանդատը վայր դնի ու այս ամիսներին պատգամավորական գործունեությամբ աչքի չընկած Իշխան Զաքարյանը պետք է մնա որպես լրացուցիչ «կոճակ սեղմող»՝ իշխանությունների համար քաղաքական նշանակություն ունեցող հարցերի քվեարկության համար։


Քրեական գործի հարուցման վերաբերյալ տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձեց ճշտել նաեւ պաշտոնական աղբյուրներից, սակայն առաջարկեցին դիմել գրավոր հարցմամբ եւ պատասխանը կներկայացնենք այն ստանալուց հետո։


Ըստ աղբյուրի՝ գործը հարուցվել է խախտումներով, քանզի այդ ընթացքում Ի.Զաքարյանն արդեն ունեցել է անձեռնմխելիության կարգավիճակ, իսկ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է անձեռնմխելիության հաղթահարում, որն այս դեպքում չի ապահովվել։ Սակայն Ի.Զաքարյանը մտադրվել է ոչ թե պայքարել բռնաճնշումների դեմ, այլ «հավաքագրվել» ազգադավ իշխանությունների կողմից։ Չունի նաեւ այնքան պատիվ, որ պարզապես հայտարարի մանդատը վայր դնելու մասին։


Գրեթե նույն մեխանիզմն է, ինչը գործեց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի պարագայում, որին եւս իշխանությունները «վերբովկա» արեցին՝ քննվող քրեական գործերի միջոցով։


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր մամուլը գրել էր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու, բայց մանդատը վայր չդնելու որոշման մասին:


 

Նոյեմբերի 7-ին տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» միջոցառումը
Հաջորդ նորություն next