16.02.2025
Արարատ Միրզոյանը խոսել է ՌԴ-ի, Եվրամիության ու Իրանի հետ հարաբերությունների մասին
prev Նախորդ նորություն

Երևանում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, փոփոխության արդյունքում Սեբաստիայի փողոցի համապատասխան ուղղության երթևեկելի հատվածի 1-ին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն «դեպի աջ» (նախկինում «ուղիղ կամ դեպի աջ»-ի փոխարեն)՝ դեպի Կուրղինյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Նշված աջ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի անընդհատ՝ առանց տվյալ ուղղությամբ լուսացույցի արգելող ազդանշանի հանդիպելու:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա
Հաջորդ նորություն next