19.04.2025
Քննարկվում է Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը
prev Նախորդ նորություն

Արման Թաթոյանը նշել է ՀՀ-ում ադրբեջանցիների ամրանալու գլխավոր պատասխանատուին

Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները: Եվ ընդհանրապես՝ ո՞վ է նրան իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն խոսքերին, թե ՄԻ պաշտպանի հայտարարությունները քաղաքական են։


Թաթոյանը դա ոտնձգություն է որակում ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից: Ըստ այդմ էլ տեղեկացրեց, որ քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինքը պաշտոնապես դիմել է հանձնաժողով։ 


«Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում», - շեշտեց Արման Թաթոյանը։


Պաշտպանը նաև ասաց, որ "այդ մարդու արարքները ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն"։


"Այդ պշտոնատր անձը այն անձը չէ, որին ես ժամանակ հատկացնեի, բայց քանի որ հաամակարգային խնդիր կա, հետևողական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով վարկաբեկելու ՀՀ ՄԻՊ-ին: Եվ ուզում եմ հայտարարել, որ այդ անձը նաև գլխավոր պատասխանատուներից է, որ այսօր ադրբեջանցիները այսպես ամրացել են մեր ճանապարհներին",- հավելեց նա՝ ընդգծելով, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը գեթ մեկ անգամ չի եղել Սյունիքում ու չի ծանոթացել այն իրավիճակին, այդ թվում և մարդու իրավունքների տեսանկյունից, որ ստեղծվել է այնտեղ:


 


 


 

Պետբյուջեով վարչապետի աշխատակազմին 2022 թվականին կհատկացվի 19 մլրդ 675 մլն դրամ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար